Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Խաղողը կյանք է». հատընտիր խմիչքների բարեգործական աճուրդ Հայաստանում

«Խաղողը կյանք է». հատընտիր խմիչքների բարեգործական աճուրդ Հայաստանում
24.11.2013 | 16:25

Խաղողից պատրաստված լավագույն խմիչքների համտես և աճուրդ Հայաստանում. հատուկ ընտրված բարձրակարգ ու նրբահամ կոնյակներ, գինիներ, շամպայններ և արմանյակ տարբեր երկրների նշանավոր արտադրողներից: Աճուրդին կներկայացվեն էլիտար բացառիկ խմիչքներ, որոնց մի մասն աճուրդի համար հատուկ բերվել է Հայաստան: Մասնավորապես կներկայացվեն` «Նոյան Տապան» Կոնյակ` 70 տարեկան, Pian dell Vigne 2008թ., Tignanello 2010, 1877թ. սպիտակ թնդեցված գինի Մադեռա, Cristal Rose Vintage 2005 և այլ յուրահատուկ խմիչքներ:
«Խաղողը կյանք է» խորհրդանշական անունը կրող աճուրդն իր շուրջն է հավաքել մի շարք հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների, հմուտ ու հանրաճանաչ մասնագետների: Միջոցառմանն իրենց մասնակցությունը կունենան աշխարահռչակ Անտինորի գինեգործական ընտանիքի ներկայացուցիչը, պրոֆեսիոնալ սոմելյե Ռիդլ գինու սպասքի մասնագիտացված հայտնի ընկերությունից և խմիչքների արտադրության ոլորտում ճանաչում ունեցող մի շարք մասնագետներ:
Արդեն չորրորդ տարին անընդմեջ «Ամերիա» ընկերությունների խումբը միավորում է գործարար աշխարհի ներկայացուցիչներին` ֆինանսական ու բարոյական համատեղ աջակցությամբ հանդես գալու այն մանուկների համար, որոնք գոյության ամենօրյա դժվարին պայքար են մղում: Աճուրդի ողջ հասույթը կկրկնապատկվի «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից, և ամբողջ գումարը կուղղվի քաղցկեղային, հեմատոլոգիական, իդեոպաթիկ արթրիտ և հրատապ բուժում պահանջող այլ հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը:
Գումարը կփոխանցվի «Նվիրիր կյանք», «Օգնենք հայ մանուկներին», «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամներում և «Էխո» ՀԿ-ում գրանցված 17 երեխայի, որոնք այս պահին գտնվում են բուժման մեջ և դրամական օգնության խիստ կարիք ունեն:
Կենսունակության աստվածաշնչյան խորհուրդը կրող խաղողը կդառնա դեկտեմբերի 6-ին կայանալիք բարեգործական աճուրդի խորհրդանիշը, որն արևի ջերմությունը և հողի կենսական էներգիան կփոխանցի այն մանուկներին, որոնց համար կյանքը երազանք է:

Դիտվել է՝ 4018

Մեկնաբանություններ